
«Пусть говорят» հաղորդման վարող Դիմտրի Բորիսովը կարող է պահպանել աշխատանքն «Առաջին ալիք»-ում, քանի որ Քսենիա Սոբչակի հետ բանակցությունների ընթացքում նրա ղեկավարությունը մինչ այժմ չի կարողացել հրավիրված աստղի հետ համաձայնության գալ հոնորարի վերաբերյալ, պնդում են համացանցում։ Այս պահին քննարկվում է տարբերակը, որի դեպքում Սոբչակն ու Բորիսովը շոուն կվարեն հերթով, հայտնում է РБК-ի Telegram-յան ալիքը։
РБК-ի հետ զրույցում Սոբչակի ծանոթը ևս հերքել է հաղորդավարուհու մասնակցությամբ նախագծի հնարավոր սառեցման մասին լուրը։ Նշվում է նաև, Սոբչակը կարդացել է լրատվամիջոցների լրագրողների կողմից ուղարկված հաղորդագրությունը, սակայն չի պատասխանել։