Հանգուցյալ Միխայիլ Խաչատուրյանի նկարահանած տեսանյութը, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես է նա զայրանում իր երեք դուստրերի վրա` կերած կոնֆետների և թղթերը չհավաքելու համար, և նույնիսկ հարվածում նրանցից մեկին, հրապարակել է Baza պորտալը
Видео обычного домашнего быта сестер Хачатурян.
Михаил Хачатурян орет, бьет дочек за беспорядок и снимает всё это на видео.
«И они еще жалуются» pic.twitter.com/Xc0xEAz1Fk
— baza (@bazabazon) September 30, 2019
Խաչատուրյանը նկարահանում է այդ ամենը, որպեսզի հետագայում հրապարակորեն ցուցադրի դուստրերի փնթիությունը, իսկ աղջիկները կանգնած են անկյունում և լուռ լալիս են։ Ամբողջ տեսանյութի ընթացքում հայրը բղավում է, իսկ երբ դուստրերից մեկը հրաժարվում է նրա կողմ շրջվել, նա հարվածում է աղջկան։
«Ա՛յ ուռոդ, շրջվի՛ր այս կողմ»,- բղավում է Խաչատուրյանը։
Սակայն, անկախ աղջիկների հետ դաժան վերաբերմունքից, տեսանյութի վերաբերյալ սոցցանցերում օգտատերերի կարծիքները տարբեր են։ Ոմանք գրում են, որ որևէ սարսափելի բան տեղի չի ունեցել, և դա ընդամենը դաստիարակչական միջոց է փնթի աղջիկների նկատմամբ։ Մեծամասնությունն էլ կարծում է, որ նման վերաբերմունքը տեղին չէ և դաժանության է նման։
Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում՝ 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դիակը` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած-ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Լոբաչևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը, որոնք մեղադրվում են հոր սպանության մեջ, խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։ Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչատուրյանը տարիներ շարունակ բարոյական և ֆիզիկական բռնության է ենթարկել դուստրերին։
Նշենք, որ քննության վարկածի համաձայն` կրտսեր դուստրը` 11-րդ դասարանի աշակերտուհին, հոր պարանոցին ու մարմնին դանակի առնվազն 35 հարված է հասցրել։ Մյուս երկուսը` գլխին են հարվածել։ Դրանից հետո քույրերից մեկը փոքրի ձեռքից խլել է դանակն ու հարվածել հոր սրտին։ Սպանությունից հետո կրտսեր քույրն անձամբ է ոստիկանություն զանգել։
Հիշեցնենք` Մոսկվայի Սանահինյան դատարանը 2018-ի օգոստոսի 2-ին կալանավորել էր երեք քույրերին։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բալասանյան դատարանը հավանություն էր տվել Խաչատուրյան քույրերի կալանքը «որոշակի գործողությունների արգելքով» փոխարինելու միջնորդությանը։ Նրանք տեղավորվել էին առանձին բնակարաններում։