Սա իմքայլականների տեռորն է. Գագիկ Համբարյանը` Նարեկ Մութաֆյանին և Սարգիս Օհանջանյանին կալանավորելու որոշման մասին. tert.am
Advertisement 1000 x 90

Սա իմքայլականների տեռորն է. Գագիկ Համբարյանը` Նարեկ Մութաֆյանին և Սարգիս Օհանջանյանին կալանավորելու որոշման մասին. tert.am

Այս կալանավորումների որոշումները գալիս են իշխանությունների անհանգստություններից և երկորրդ` բացահայտ սպառնալիք է բոլորին, որ «մեր դեմ խաղ չկա» սկզբունքն է գործում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը` անդրադառնալով Սարգիս Օհանջանյանի, Նարեկ Մութաֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու դատարանի որոշմանը:

Նա նշեց, որ ինքը թեև չի ողջունել Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանին քայլը, սակայն այն ինչ հետագայում տեղի ունեցավ ոչ միայն զավեշտալի է, այլ նաև բավական վախեցնող: «Ոչ միայն անհամաչափ էր կալանավորման որոշում ընդունելը, այլև իշխանությունների կողմից կազմակերպված բացահայտ տեռոր էր: Երիտասարդների կողմից  ոչ մի սպառնալիք, վիրավորանք չկար, պազրապես նրանք լրագրողի դեր էին ստանձնել և ընդամենը հարց ու պատասխան է եղել: Չէր կարելի դա համարել դատավորի գործունեությունը խաչընդոտող քայլ, առավելևս ժամը վեցից հետո ոչ աշխատանքային ժամ է»,- ասաց նա:

Այսպիսով, Գագիկ Համբարյանը կալանավորման որոշումը համարեց անտրամաբանական:

Ամբողջությամբ՝ tert.am



Նման նյութեր