Պերուի նախագահն ու խորհրդարանը միմյանց հեռացրել են իշխանությունից
Advertisement 1000 x 90

Պերուի նախագահն ու խորհրդարանը միմյանց հեռացրել են իշխանությունից

Պերուի նախագահ Մարտին Վիսկարան կարգադրել է արձակել երկրի Կոնգրեսը, բայց օրենսդիրները հրաժարվել են ցրվել եւ ի պատասխան որոշում են ընդունել նրան 12 ամիս ժամկետով հեռացնել իշխանությունից: Այդ մասին հայտնել է The New York Times-ը:

Պատգամավորները գտնում են, որ նախագահը հեղաշրջում է սարքել երկրում եւ գործում է որպես բռնապետ: Կոնգրեսի արձակման վերաբերյալ հայտարարությունից հետո նրանք մնացել են շենքում եւ հրաժարվում են լքել այն: Նրանցից ոմանք հայտարարում են, որ դիմադրելու են խորհրդարանից իրենց դուրս բերելու բոլոր փորձերին: Խորհրդարանականներն առաջարկել են իշխանությունը հանձնել երկրի փոխնախագահին: Նա համաձայնել է այն ընդունել:

Մինչդեռ պետության ղեկավարի որոշումը պաշտպանել է բնակչությունը. մայրաքաղաքում եւ այլ քաղաքներում մարդիկ ցույցերի են դուրս եկել՝ հաջակցություն Վիսկարայի:

Նշվում Է, որ քաղաքական փակուղու պատճառ է դարձել երկրում տիրող բազմամյա կոռուպցիոն ճգնաժամը. կաշառակերության մեղադրանքներով բանտում են հայտնվել թե՛ կուսակցությունների ղեկավարներ, թե՛ նախագահներ, այդ թվում՝ պետության ներկայիս ղեկավարի նախորդը: Երկրի՝ կոռուպցիայի մեջ մեղադրված նախկին նախագահ Ալան Գարսիան ինքնասպանություն է գործել այս տարվա ապրիլին ձերբակալման ժամանակ: Վիսկարան կոչ է անում նոր ընտրություններն անցկացնել արդեն այս տարվա հուլիսին, բայց խորհրդարանը, որը վերահսկվում է ընդդիմության կողմից, չի համաձայնում այդ որոշմանը: Պերուի նախագահի խոսքով՝ ընդդիմությունը նաեւ արգելափակում է տնտեսական ու քաղաքական բարեփոխումներ իրականացնելու իր բոլոր փորձերը:



Նման նյութեր