Apple Watch-ի վերջին մոդելների՝ ընկնելու եւ դրա մասին ավտոմատ տեղեկացնելու կարողությունը արդեն բազում կյանքեր է փրկել, այժմ նման բան ցանկանում են անել Apple-ի մրցակիցները, տեղեկացնում է Vesti-ն։
Ինչպես տեղեկացնում է XDA Developers-ը, Google-ը աշխատում է Personal Safety հավելվածի վրա, որի գլխավոր գործառույթը կդառնա բախումը կանխատեսելը մեքենայով երթեւեկելիս։ Բացի այդ, այն կկարողանա ավտոմատ կերպով տեղեկություն ուղարկել արտակարգ իրավիճակի մասին՝ ընտրված կոնտակտների ընթացիկ կոորդիտանտներին։
Personal Safety-ն կաշխատի Pixel սմարթֆոններում, որոնք շարժման տվիչների, GPS տվյալների եւ բարձրախոսի օգնությամբ կկարողանան որոշել վթարի պահը։ Դրանից հետո սմարթֆոնը բարձր կմիացնի նախազգուշացնող ձայնը։ Եթե «ազդանշանը» ոչ ոք չանջատի որոշակի ժամանակում, Pixel-ն ավտոմատ կհավաքի 911 եւ կտեղեկացնի արտակարգ ծառայություններին վթարի տեղը։
XDA Developers-ի հեղինակները Google Play-ում գտել են էջ եւ պատճենել հավելվածի սքրինշոթերը։ Նրանք փորձում են սխալ կանչի հավանականությունը հասցնել նվազագույնի. օգտատիրոջը երկու անգամ հարցնում են՝ չի՞ ցանկանում արդյոք հանել 911-ին դիմումը։
Թողարկման պահին նոր հավելվածը հասանելի կլինի միայն ԱՄՆ-ում։ The Verge-ը կարծում է, որ (համենայն դեպս մի ինչ-որ ժամանակ) այն կլինի նոր Pixel 4 սմարթֆոնների էքսկլյուզիվը, իսկ նախորդ մոդելների համար կգործի ավելի ուշ։