Բեզոսը, Forbes-ի վարկածով, կրկին գլխավորել Է ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց ցուցակը
Advertisement 1000 x 90

Բեզոսը, Forbes-ի վարկածով, կրկին գլխավորել Է ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց ցուցակը

Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը երկրորդ անգամ անընդմեջ գլխավորել Է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց ցուցակը: Այդ մասին հոկտեմբերի 1-ին հայտնել Է Forbes հանդեսը: Գործարարի կարողությունը հանդեսը գնահատել Է 114 մլրդ դոլար: ԱՄՆ-ի ամենահարուստ բիզնեսմենների ամբողջական ցուցակը հրապարակվելու Է հոկտեմբերի 2-ին:

Ինչպես նշում Է հրատարակությունը, Բեզոսին «չի խանգարել նույնիսկ թանկ նստած ապահարզանը իր տիկնոջ՝ Մաքենզիի հետ», որն ստացել Է Amazon-ի 19,7 մլն բաժնետոմս (ընկերության մոտավորապես 4 տոկոսը): Ձեռնարկատիրոջը մնացել Է արժեթղթերի 12 տոկոսը:

Հուլիսի սկզբին ամուսնության պաշտոնական լուծարման պահին Amazon-ի 4 տոկոսն արժեր 38,3 մլրդ դոլար: Մարտին Բեզոսը երկրորդ անգամ անընդմեջ գլխավորել Էր մոլորակի ամենահարուստ գործարարների վարկանիշը: Այն ժամանակ հանդեսը նրա կարողությունը գնահատել Է 131 մլրդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: