Արմեն Ջիգարխանյանը Մարկ Զախարովի հուղարկավորությանը հազիվ էր ոտքի վրա կանգնած մնում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արմեն Ջիգարխանյանը Մարկ Զախարովի հուղարկավորությանը հազիվ էր ոտքի վրա կանգնած մնում

Հոկտեմբերի 1-ին «Լենկոմ» թատրոնում հրաժեշտ տվեցին լեգենդար ռեժիսոր Մարկ Զախարովին: Վարպետը 85 տարեկանում մահացել էր սեպտեմբերի 28-ին հիվանդանոցում՝ կրկին սրված թոքաբորբի հետեւանքով: Մարկ Անատոլեւիչի մահը հարված էր նրա գործընկերների, ընկերների եւ երկրպագուների համար, ուստի Զախարովին հրաժեշտ տալու էին եկել ահռելի թվով մարդիկ:

Հրաժեշտի արարողությանը մասնակցելէ նաեւ Արմեն Ջիգարխանյանը՝ ամբողջությամբ սեւ հագած, մեխակների համեստ ծաղկեփնջով: Օգնականները դերասանին շարունակ պահում էին թեւանցուկ արած: Նրանք թատերական գործչին տանում էին դանդաղորեն, որը հազիվ էր ոտքի վրա կանգնած մնում: 83-ամյա Ջիգարխանյանը պարբերաբար բռնում էր ձեռքը՝ ընկնելով օգնականի՝ իր ընկեր Արթուր Սողոմոնյանի վրա: Արմեն Բորիսովիչը, հավանաբար, ծանր էր վերապրում գործընկերոջ մահը:

Ի դեպ, Ջիգարխանյանը միակ մարդը չէր, ում համար հեշտ չէր Զախարովի հուղարկավորությանը հասնելը: «Սովրեմեննիկ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Գալինա Վոլչեկը նույնպես այնքան էլ լավ տեսք չուներ, նրան «Լենկոմ» բերեցին հաշմասայլակով:

style.news.am