«Սա իմպիչմենտ չէ». Թրամփն իր դեմ սկսված գործընթացը հեղաշրջման փորձ է որակել
Advertisement 1000 x 90

«Սա իմպիչմենտ չէ». Թրամփն իր դեմ սկսված գործընթացը հեղաշրջման փորձ է որակել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսում դեմոկրատների կողմից նախաձեռնած իր իմպիչմենտի գործընթացն անվանել է պետական հեղաշրջում։

«Ես հանգում եմ հետևության, որ կատարվողը ոչ թե իմպիչմենտ է, այլ պետական հեղաշրջում», – գրել է Թրամփը Twitter-ում։ Նրա խոսքով` այդ ամենն արվում է մարդկանց ձայնը, նրանց ազատությունները և իրավունքները խլելու համար։ Արվում է բանակը, Մեքսիկայի սահմանի պատը վերացնելու համար։

Ավելի վաղ Թրամփը իմպիչմենտի վերաբերյալ իր տեսաուղերձում հայտարարել էր, որ Դեմոկրատական կուսակցության գործողությունները «մեծ խաբեություն» են։

Սեպտեմբերի 25–ին ներկայացուցիչների պալատի նախագահ, դեմոկրատ Նենսի Փելոսին հայտարարել է Թրամփի իմպիչմենտի գործընթացը սկսելու մասին և հանձնարարել ստորին պալատի վեց հանձնաժողովին հետաքննել նրա գործողությունները։ Դրա համար առիթ են դարձել ԶԼՄ–ների տարածած լուրերը` ԱՄՆ–ի առաջնորդի ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի մասին։



Նման նյութեր