80 տարեկան հասակում մահացել է չեխ էստրադային երգիչ Կարել Գոտը: Այդ մասին լրագրողներին հայտնել է նրա պրոդյուսեր Անետա Շտոլցովան: «Կարել Գոտը մահացել է հոկտեմբերի 1-ին կեսգիշերից քիչ առաջ,- ասել է նա:- Նա մահացել է մերձավորների շրջապատում՝ գտնվելով ընտանիքի հետ»: Վերջին տարիներին արտիստը պայքարում էր ուռուցքային հիվանդության դեմ:
Ստեղծագործական կարիերայի ընթացքում Գոտը ձայնագրել է ավելի քան 2 հազար երգ: Միայն Չեխիայում թողարկվել է նրա ավելի քան 200 ալբոմ, վերջինների թվում է՝ Ta pravа-ն (2018 թվականի հունիս): Արտասահմանում ընդհանուր առմամբ վաճառվել է նրա ձայնագրություններով 30 մլն աուդիոկրիչ: Առավել շատ վաճառված է մնում 1977 թվականին ԽՍՀՄ-ում թողարկված «Կարել Գոտ» ալբոմը (4,5 մլն օրինակ):
Գոտը նկարահանվել է շուրջ 30 գեղարվեստական ֆիլմում, գլխավորապես՝ կատակերգական ու երաժշտական, 20-ից ավելի ժապավեններում նա ներկայացրել է իր անձը: