WCIT 2019. հայտնի են բացման բանախոսների անունները. vnews.am
Advertisement 1000 x 90

WCIT 2019. հայտնի են բացման բանախոսների անունները. vnews.am

«WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեն հայտարարել է Երևանում կայանալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի բացման բանախոսների անունները։ Հոկտեմբերի 7-ին «WCIT 2019»ն բացման ելույթներով հանդես կգան Հայաստանի վարչապետ Նիկոլ ՓաշինյանըՏեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվոն Չուն և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովը թեման է՝ «Ապակենտրոնացման ուժըակնկալիք ևվտանգ»։ Համաժողովի ընթացքում հանգամանորենկքննարկվիթե ինչպես են տեղեկատվական ևհաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրականթե՛բացասական առումներով վերափոխում մեր կյանքըինչ ազդեցություն են ունենում շահույթի ևբարեկեցությանապահովության և անվտանգությանժողովրդավարության և մարդասիրության վրա։

Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։  WCIT 2019-ի և օրակարգի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համարայցելեք www.wcit2019.org:

Հայաստանի կառավարությունը ՏՏն հռչակել էտնտեսության զարգացման ռազմավարական ուղղություն։ Երկրի օրենսդրությունը նպաստավոր պայմաններ է ապահովում ՏՏ ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների համար: Հետևողական ջանքերեն ներդրվում բարձր տեխնոլոգիական նորարարություններիէկոհամակարգի զարգացմանու ստարտափների խթանման ուղղությամբՏՏ պրոդուկտի արտահանումների 45 տոկոսն ուղղվում էդեպի Միացյալ Նահանգներ և Կանադա, 25 տոկոսը՝Եվրոպա, 11 տոկոսը՝ Ասիա և այլն։ Հայաստանում շուրջ 900 ՏՀՏ ընկերություններ կաններառյալ համաշխարհային ճանաչում ստացած PicsArtը, Softconstructը, Renderforestը, Joomagը և այլն։

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ 

Այս հեղինակավոր համաժողովին իրենց մասնակցությունը կունենան Հայաստանում մի շարք առաջատար ՏՏ ընկերություններ, այդ թվում՝ SoftConstruct ընկերությունը։ VNews – Business and Tech-ը համաժողովի ինֆորմացիոն գործընկերն է։

vnews.am



Նման նյութեր