Թողարկվել է «WCIT 2019»-ի բջջային հավելվածը, որը համաժողովի մասնակիցների համար ապահովում է թարմացվող օրակարգը, նիստերի բովանդակությունը, ուղարկում է ծանուցումներ և համաժողովին առնչվող հավելյալ տեղեկություններ։ Հավելվածի միջոցով կարելի է կազմակերպել նաև B2B հանդիպումներ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հավելվածը կարելի է ներբեռնել «App Store»-ից և «Play Market»-ից, ստեղծել է «Hack Teck» ընկերությունը։
Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։ WCIT 2019-ի և օրակարգի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.wcit2019.org:
***
«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։