
ՌԴ -ում՝ Բուրիաթիայի Հանրապետությունում, վիրահատել են 19-ամյա աղջկա, որի ստամոքսից հեռացրել են 2 կգ մազափունջ, գրում է Lenta-ն:
Նշվում է, որ աղջիկն իրեն թույլ է զգացել և ամեն անգամ սնունդ ստանալուց հետո սրտխառնոց է ունեցել և փսխել է:
Այս պահին հիվանդը իրեն լավ է զգում և հետևում է հատուկ սննդակարգի:
Մասնագետներն ասում են, որ սովորաբար մինչև 8 տարեկան երեխաները գտնվում են ռիսկային խմբում: Նրանք կարող են պատահաբար մազափունջ կուլ տալ, և այն տարիների ընթացքում մեծ գնդի է վերածվում: