
Այսօր հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնը նշեց «Խաղաղության լապտերներ» ծրագրի հոբելյանական՝ 15-րդ տարելիցը:
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան՝ պարոն Ջ. Յամադան, կենտրոնի նախագահ Կ. Փիլիպոսյանը:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին ծրագրի 15 տարիները ներկայացվող տեսաշարը, ճապոնացի լուսանկարիչ և պրոդյուսեր Նոբու Կատաոկայի լուսանկարչական աշխատանքը՝ տեսաողջույնի ուղեկցությամբ:
Երեկոն եզրափակեց փոքրիկ համերգը, որը պատրաստել էին կենտրոնի անդամները և ճապոնացի երիտասարդ դուդուկահար Կենտո Սուզուկին:
Միջոցառմանը ներկա էին կենտրոնի նախկին և ներկա անդամները, պաշտոնատար անձիք:
Նշենք, որ «Խաղաղության լապտերներ» հայ-ճապոնական ծրագրի հիմքում ճապոնական Հիրոշիմա և Նագասակի քաղաքների ողբերգության հիշատակն է և կենտրոնի միջոցառումը նպատակաուղղված է հայ-ճապոնական հարաբերությունների խթանմանը, և հիմնկան նպատակը խաղաղության մասին հանրային իրազեկության բարձրացումն է: