Ազգային ժողով- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Միքայել Զոլյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չկար վարչապետի հրապարակա՛ լուսանկարում:
Ի պատասխան պատգամավորի, Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն մեկնել էր:
«Ցավոք սրտի նրա ընտանիքում որոշակի դժբախտությունն էր պատահել ավելի վաղ: Սգո միջոցառում կար, որին նա պետք է մասնակցեր, այդ պատճառով մի փոքր վաղ մեկնեց Հայաստանից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: