
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանյան լրատվամիջոցների թեթև ձեռքով ադրբեջանական քարոզչական թեզը, երազած դիվերսիան ու վիրավոր զինծառայողը փոխկապակցվեցին իրար։ Ահա թե ինչպես է լինում անպատասխանատվությունը։ Սահմանին ամեն օր կրակոցներ են և կարող են լինել նաև վիրավորներ։ Արդեն մի քանի տարի է զգուշացնում եմ, որ վիրավորների մասին լուր պետք չի տալ։ Բաքվում շատ ուրախացան»։