Անիտա Հախվերդյանի գրառումը.
«Բորբոքված պատմում եմ վերջին տեսած հայակական ֆիլմի մասին ու հարցնում՝ թե ինչու՞ է հայկական կինոն էս տեսակի թշվառության մեջ:
-Կինոն միշտ նոր է, նկարողը՝ հին:
Հետո մի կում կոլա արեց ու արդեն ինքը հարցրեց.
-Նկատե՞լ ես, որ հնդկական ֆիլմերում երբ զույգը բաժանվում է, անձրև է անպայման գալիս, սրա պատասխանն ունե՞ս:
Էսօր իմ աչքի առաջ աշնան արևը գրկել ու համբուրում էր Արտավազդ Փելեշյանին՝ սպասելով հարց տալու իր հերթին»: