Ջիգարխանյան… vnews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ջիգարխանյան… vnews.am

Հայկական կինոյի ամենասիրված ու տարբերվող դերասաններից մեկի՝ Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրն է հոկտեմբերի 3-ը: Այս առիթով Vnews-ն իր ընթերցողին է ներկայացնում օրվա հերոսի մասին ծավալուն այս հոդվածը:

Ջիգարխանյանը հայ հանդիսատեսի կողմից սիրված է իր կռվավար դերերով, անհաշտ ու շիտակ մարդու կերպարներով: Նա բազմաթիվ հայ և ռուս ռեժիսորների այցեքարտն է համարվել ու համարվում մինչ այսօր, թեպետ առողջական խնդիրների պատճառով դերասանն այլևս չի նկարահանվում, բայց ինչպես ինքն է ասում՝ ուշադիր հետևում է թատրոնի ու կինոյի անցուդարձին: Ջիգարխանյանը հայտնի է ոչ միայն որպես կինոյի դերասան, նա մեծ ու հրաշալի թատերական ուղի է անցել: Մոսկվայում երկար տարիներ  դասավանդել է դերասանական վարպետություն, ավելին՝ հիմնել է Մոսկվայի դրամատիկական թատրոնը՝ «Театр Д»  անվանմամբ:

Մանկություն և պատանեկություն

Արմեն Ջիգարխանյանը մոր հետ

Արմեն Ջիգարխանյանը ծնվել է Երևանում՝ 1935-ի հոկտեմբերի 3-ին: Տղան  ընտանիքում երկրորդ երեխան էր: Երբ Ջիգարխանյանը  վեց ամսական էր, հայրը լքում է ընտանիքը՝ թողնելով դստերն ու որդուն մոր խնամքին: Երեխաներին մեծացրել է նրանց խորթ հայրը, որին դերասանը հիշում է մեծ ջերմությամբ: Դերասանի մանկությունը տխուր պայամաններում է անցել. Հայրենական մեծ պատերազմը եռում էր, և ռազմաճակատից մռայլ լուրերը խանգարում էին ուրախ իրադարձություններին: Հետագայում դերասանը խոստովանում է, որ  մանկության այդ ծանր հուշերի պատճառով չի սիրում տոնական արձակուրդներ ու նվերներ:

Արմեն Ջիգարխանյանը  մանկուց երազել է դերասան դառնալ: Մայրը, սիրելով թատրոնը, որդուն  հաջախ է տանում ներկայացումների, որտեղ տղան սիրահարվում է թատրոնին, իսկ արդեն գիտակից տարիքում որոշում է, որ իր կյանքի ուղին կապելու է միայն թատրոնի հետ:

Դպրոցն ավարտելուց հետո երիտասարդ Ջիգարխանյանը մեկնում է Մոսկվա՝  դերասանի մասնագիտությունը սովորելու: Սակայն նրան մերժում են ռուսերեն լավ չտիրապետելու պատճառով՝  չնայած այն բանին, որ Ջիգարխանյանը  մեծացել էր ռուսալեզու միջավայրում և  կատարելապես գիտեր  լեզուն, սակայն արտասանությունը շատ տարբերվող էր: Երիտասարդը վերադառնում է  տուն  և 17 տարեկանից սկսում է  աշխատել «Արմենֆիլմ» կինոնախագծում ՝ որպես օպերատորի օգնական:

2 տարի շարունակ Ջիգարխանյանը խնամքով պատրաստվում էր ընդունելության քննություններին: Երիտասարդը որոշում է  այլևս ռիսկի չդիմել, ուստի մնում է Երևանում և  փորձում է  ընդունվել Արվեստի և թատրոնի ինստիտուտ, որտեղ էլ  հանձնում է ընդունելության քննությունները: Ջիգարխանյանի դերասնական կենսագրությունը սկսվում է ընդունելությունից անմիջապես հետո:

Թատրոն

Նույնիսկ ինստիտուտի 1-ին կուրսում սովորելիս՝ 1955 թվականին Արմեն Ջիգարխանյանն առաջին անգամ հայտնվում է  պրոֆեսիոնալ բեմ՝ խաղալով  էպիզոդիկ  դեր՝ Երևանի ռուսական դրամատիկական թատրոնում՝ «Իվան Ռյբակով» պիեսում:  Երիտասարդ դերասանն անմիջապես  սիրահարվում է հանդիսատեսին, ուստի  12 տարով ընդգրկվում է թատերախմբում, որի ընթացքում թատրոնում կատարում է  ավելի քան 30 դեր:

Ջիգարխանյանը բեմում

Հիմնական դերակատարումները չէին տրվում դերասանին,  բայցևայնպես Ջիգարխանյանին հաջողվում էր փայլուն մարմնավորել  արտառոց դերակատարումները, որոնց իրականացման համար դերասանին շատ օգնում էր տարբերվող արտաքինը:  Արմեն Ջիգարխանյանն ավարտել է թատերական ինստիտուտը 1958-ին ՝ հասցնելով արդեն հայտնի լինել մի քանի կերտած դերակատարումներով:

Ամբողջությամբ՝ vnews.am