Դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի գործով տուժածների փաստաբանները քննությանը խնդրում են հետաքննությունը վերսկսել
Advertisement 1000 x 90

Դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի գործով տուժածների փաստաբանները քննությանը խնդրում են հետաքննությունը վերսկսել

Դուստրերի կողմից սպանված 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի գործով տուժածների փաստաբանները քննությանը խնդրում են հետաքննությունը վերսկսել։ Այս մասին տեղեկացնում է «Газете.Ru»-ն։

Փաստաբանների կարծիքով՝ Խաչատուրյանի՝ դուստրերի նկատմամբ ոտնձգությունների մասին հաղորդումները հաստատված չեն։

«Չկան ականատեսներ, աուդիո և տեսաձայնագրություններ, սերմնահեղուկի հետքեր»,- հավելել է փաստաբանը։

Բացի դրանից՝ փաստաբանի խոսքերով՝ քույրերը տարբեր ցուցմունքներ են տալիս։

Դրան ի հակակշիռ՝ Խաչատուրյան քույրերի փաստաբան Ալեքսեյ Պարշինը հավաստիացնում է, որ հոր կողմից ոտնձգությունների ենթարկվելու տեղեկությունները հաստատվում են վկաների, մեղադրյալների ցուցմունքներով, ինչպես նաև մի շարք փորձաքննությունների արդյունքներով։

shantnews.am