
Հոգեբուժական փորձաքննությունը յակուտ շաման Ալեքսանդր Գաբիշևին ճանաչել է անմեղսունակ: Այդ մասին շամանի շահերը ներկայացնող փաստաբան Օլգա Տիմոֆեևային հայտնել են Յակուտիայի անվտանգության դաշնային ծառայությունից:
«Շաբաթ օրը մենք կծանոթանանք եզրակացության հետ, իսկ հաջորդ շաբաթ անկախ փորձագետների հետ կանցկացնենք մեր փորձաքննությունը: Մենք կարծում ենք, որ ամբուլատոր փորձաքննության շրջանակներում և ժամանակի բացակայության պայմաններում անհնար է հուսալի և սպառիչ եզրակացություն անել անձի անմեղսունակության աստիճանի վերաբերյալ»,- ասել է իրավապաշտպանը: