
Տիգրան Ե-ն Հրեաստանի արքա Հերովդես Ա-ի որդու՝ Ալեքսանդրի ու Կապադովկիայի Արքեղայոս թագավորի դուստր Գլափյուրայի որդին էր։ Նրան 6 թ. Հայոց արքա հռչակեց Օգոստոս կայսրը։
Նույն թվին հայերն ապստամբեցին եւ կրկին գահ բարձրացրին Արտաշեսյան տոհմի վերջին ներկայացուցչին՝ Էրատո թագուհուն (6-12 թթ.)։ Գահազրկված Տիգրան Ե-ն փախավ Հռոմ, որտեղ էլ 36 թ. գլխատվեց Տիբերիոս կայսեր հրամանով։ Տիգրան Ե-ի անունով պահպանվել են պղնձյա դրամներ, որոնց մի երեսին նա պատկերված է հայկական ավանդական թագով:
Հարց. ինչու Տիբերիոսը մահապատժի ենթարկեց Տիգրանին։