«Ալիևյան կլանից չպետք է ակնկալել խաղաղ կարգավորմանը միտված կառուցողական քայլեր». Կարեն Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

«Ալիևյան կլանից չպետք է ակնկալել խաղաղ կարգավորմանը միտված կառուցողական քայլեր». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր-նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ալիևը երբեք չի գնա Արցախյան հարցի խաղաղ կարգավորման ճանապարհով: Նա իր սեփական ձեռքով իր ղեկավարած պետության քաղաքացիներին երկար ու ձիգ տարիներ դարձրել է հայատյաց: Ադրբեջանում Ալիևի ձեռամբ այսօր հայերին ատում են սպանելու աստիճան:

Եթե Ալիևը փորձի գնալ խաղաղ ճանապարհով կարգավորման, դա կլինի իր կայսրության վերջը, իր կառավարման դարաշրջանի վերջը: Որպեսզի Ադրբեջանը գնա խաղաղ կարգավորման ճանապարհով, այնտեղ հարկավոր է իշխանափոխություն, իսկ իշխանափոխությունը ոչ թե ընտրությունների միջոցով, այլ ներքին քաղաքական պրոցեսների արդյունքում, հրաժարականների տեսքով:

Երբ ալիևյան կլանը ոչ վաղ անցյալում հերոսացնում է հային սպանողին, կամ հերոսի կոչում տալիս հային ոչ թե սպանողին, այլ անդամահատողին, ապա ակնհայտ է դառնում, որ ալիևյան կլանից չպետք է ակնկալել խաղաղ կարգավորմանը միտված կառուցողական քայլեր: Ես մնում եմ այն կարծիքին, որ Ալիևը նախկինի պես ժպտում ու ասում է մեկ բան, սակայն անում է բոլորովին այլ բան…»:



Նման նյութեր