«Facebook-ը հեռացրել է 211 ակկաունտ, 107 էջ, 43 խումբ և 87 Instagram account անվստահելի վարքագծի համար»
Advertisement 1000 x 90

«Facebook-ը հեռացրել է 211 ակկաունտ, 107 էջ, 43 խումբ և 87 Instagram account անվստահելի վարքագծի համար»

Ռոման Դանեղյանի երեկվա ֆեյսբուքյան գրառումներից:

Այսպիսինն էր այսօրվա թվային աշխարհը???

1) Facebook-ը հեռացրել է 211 ակկաունտ, 107 էջ, 43 խումբ և 87 Instagram account անվստահելի վարքագծի համար։ Կազմակերպությունն ասել է, որ այս քայլերը միտված են կարգավորելու և հետևելու անվստահելի վարքը։

2) Amazon Prime Video հավելվածը անհետացել է Apple App Store-ից անհասանելի դարձնելով նոր ներբեռնումները կամ թարմացումները iOS կամ Apple Tv օգտատերերի համար։ Հավելվածի անհետացման միակ հավանական տարբերակը տեխնիկական խնդիրն է։

3) Instagram-ը թողարկել է AR try on ընտրված բրենդների գովազդների փորձարկում, որի շնորհիվ օգտատերերը կկարողանան վիրտուալ կերպով փորձարկել գովազդված պրոդուկտը տեսնելու, թե ինչ տեսք ունի այն։

4) Twitter-ը փորձարկում է նոր գործիքներ, որոնք թույլ կտան օգտատերերին տեսակավորել իրենց հարցման արդյունքները պատասխանների քանակի, լայքերի կամ “retweet”-ների շնորհիվ, որոնք օգնում են գտնել ամենաներգրավող tweets-ը ցանկացած թեմայի շուրջ։

5) Snapchat-ը կտրամադրի նոր գործիք, որը թույլ կտա օգտատերերին ստեղծել հասարակ, անվճար Geofilter-ներ՝ նշված իրենց տան հասցեի վրա։ Նոր Home Filter գործիքը հասանելի կլինի ձեր էջի կարգավորումներ բաժնի մեջ, և դուք կկարողանաք ակտիվացնել ձեր “Home Filter”-ն ու ընտրել, թե ձեր ընկերներից ով կարող է տեսնել այն։

6) Instagram-ն աշխատում էր Close friends-ի նոր նամակագրության հավելվածի վրա, որը պետք է ներառեր Auto-Status հնարավորությունը, այժմ այն՝ Instagram-ում, որպես Threads, հասանելի է բոլոր iOS և Android օգտատերերին։

7) Սպասվում է AirPods-ի նոր մոդել, որը կունենա նոր դիզայն և մի քանի նոր հնարավորություններ։ Այն կլինի ավելի բարակ քան հիմա է, ինչպես նաև կունենա ականջի մեջ տեղավորվող ծայր, որն AirPods-ը երբևէ չի ունեցել։