
Ուղղակի էքզիստենցյալ տոնի խորը ապրում է առաջացնում էն գիտակցումը, որ կյանքը գոյություն ունի իբրև նյութի հատկություն, այն, որ հատուկ ձևով համադրված մի բուռ աստղային փոշին կարող է մտածել ինքն իր մասին, մրսել և շոգել, ցնծալ ուրախությունից և տխրել: Մենք մեր աչքերը բացում ենք աշխարհի վրա և ականջները սրում նրա ուղղությամբ, կարծելով թե այն մեզնից տարբերակված մի բան է և այսպես անգիտակցաբար սկսում այս խորհրդավոր ուղին, որ ուզում է անցնել ներսից դեպի դուրս և դրսից դեպի ներս ոլորվող աստղափոշու ինքնորոշման ճանապարհը` արթնացող գիտակցության ճանապարհը, որի ամեն քայլափոխին աստղափոշին հրճվում է ինքն իրեն խուտուտ տալու հաճույքից:
Կարեն Անտաշյանի ֆեյսբուքյան էջից: