Հենրի Արսլանյանը և NEWS.am-ը հարցազրույցներ կվարեն WCIT 2019-ի հյուրերի հետ. news.am
Advertisement 1000 x 90

Հենրի Արսլանյանը և NEWS.am-ը հարցազրույցներ կվարեն WCIT 2019-ի հյուրերի հետ. news.am

NEWS.am հայկական լրատվական գործակալությունը, որը WCIT 2019-ի պաշտոնական առցանց գործընկերն է, ուրախ է հայտնել բեսթսելլերի հեղինակ եւ զեկուցող, FinTechCapsule ™ եւ CryptoCapsule ™ ծրագրերի վարող Հենրի Արսլանյանի հետ համագործակցության մասին, որը հարցազրույցներ է վերցնելու համաժողովի հյուրերից:

Արսլանյանը համաժողովի զեկուցողներին եւ հյուրերին իր մտքերը կհայտնի բլոքչեյն տեխնոլոգիաների, կրիպտոարժույթների, ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային վերջին թրենդների եւ ֆինանսների ապագայի մասին:

Տեսանյութերը կհրապարկվեն NEWS.am-ի YouTube-յան եւ LinkedIn-ում Արսլանյանի ալիքներում:

Հենրի Արսլանյանը, որը 500 հազարից ավելի բաժանորդ ունի, ճանաչվել է LinkedIn-ի առաջատար համաշխարհային առաջնորդներից մեկը տնտեսության ու ֆինանսների ոլորտում (Global LinkedIn Top Voices in Economy & Finance) եւ պարբերաբար հրապարակվում է համաշխարհային լրատվամիջոցներում, ներառյալ Bloomberg-ում, CNBC-ում, CNN-ում, The Wall Street Journal-ում եւ Financial Times-ում:

Հենրին իր ոլորտում մեծ թվով պարգեւների է արժանացել, նրան պարբերաբար անվանում են Ասիայում ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում (FinTech) ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, «Asian Private Banker» ընկերության կողմից նրան է շնորհվել «FinTech Changemaker of the Year Award» մրցանակը: Նրա վերջին՝ «Ֆինանսների ապագան. ֆինանսական ծառայությունների վրա ֆինանսական տեխնոլոգիաների, ԱԻ-ի եւ կրիպտոյի ազդեցությունը» գիրքը մտել է Amazon-ի աշխարհում ֆինանսական ծառայությունների վերաբերյալ լավագույն բեսթսելլերների տասնյակի մեջ, իսկ Bookauthority կայքի կողմից ճանաչվել է «Բոլոր ժամանակների ֆինանսական տեխնոլոգիաների վերաբերյալ լավագույն գիրքը»:

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

news.am