STOP
Բժիշկը բժշկին հայհոյել է, բժիշկը բժշկին ծեծել է․․․ օրը ցերեկով, հիվանդանոցում, քաղցկեղով հիվանդ մարդկանց ներկայությամբ․․․ մտահոգվեք այս փաստով, վերլուծեք այս փաստը ու հղում մի արեք կոռուպցիային !!!
Վստահ եմ, որ երկու բժիշկներն էլ, ի դեպ ընկերներ էլ են, հիմա ամենավատ հոգեվիճակում են գտնվում․․․ երկուսն էլ կանգնեցին փաստի առաջ՝ մեկը ծեծված , մյուսն այդ ծեծն արդարացնելու համար բժշկական թերևս չգրված օրենքները խախտած հոգեվիճակում։
Մեր մի բժշկին առողջություն, իսկ մյուսին ուժ ու համբերություն․․․
Մեկ էլ կոռուպցիա, կաշառք․․․, հանկարծ չասեք նման երևույթների դեմ ենք պայքարում․․․ կոռուպցիային ու կաշառքին ավելացնում եք թշնամանք ու ատելություն, որը սրբում ու տանում է ամեն լավն ու բարին, որ կա…
Հիշեք, առողջ երեխա ծնվում ու մեծանում է առողջ ընտանիքում !!!
Ի դեպ, սենսացիոն նամակն հրապարակելուց բացի հուսամ առողջապահության նախարարությունը նաև կտեղեկացնի ծեծված բժշկի առողջական վիճակի մասին, թերևս իմ պատկերացմամբ նամակը հրապարակելուց առաջ, պետք է դա անեին,․․․ ինչևէ մարդիկ տարբեր են…
Հ․Գ․ Геворг Тамамян (Gevorg Tamamyan) հիշեցի, քեզ,երբ իմացար, որ Նարեկին են նշանակում ուռուցքաբանականի տնօրեն, ասեցիր ընկերս է, մտահոգ եմ, զգում եմ կսարքեն գլխին…
Շուշան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից: