Մըրայա Քերիի միլիարդատեր ընտրյալի՝ Ջեյմս Փաքերի և հայտնի երգչուհու հարաբերությունները վերջերս լարվել են։ Օրեր առաջ Փաքերը տանը նոութբուքով միացրել է Բեյոնսեի «Crazy In Love» երգը, ինչն այնքան էլ դուր չի եկել 46-ամյա երգչուհուն։
Բարկացած Քերին եկել ու նոութբուքը պատուհանից դուրս է շպրտել՝ հայտարարելով, որ իրենց տանը պետք է հնչի միայն իր երգերը։
«Մարիան նոութբուքն ու բարձրախոսները դեն նետեց պատուհանից և բղավելով դուրս եկավ սենյակից»,- պատմել են զույգին մոտ կանգնած աղբյուրրը։
Ըստ ականատեսների՝ դրանից հետո Մարիան մի քանի բաժակ գինի է խմել՝ նյարդերը հանգստացնելու համար, հաղորդում է ՝ Daily Mail-ը: