
Էկվադորի նախագահ Լենին Մորենոն երկրում անցկացվող բողոքի ակցիաների պատճառով արտակարգ դրություն է սահմանել։ Ցույցերի պատճառ է հանդիսացել վառելիքի շուկայում կատարված բարեփոխումը։
Նա նշել է, որ իշխանությունները չեն պատրաստվում շանտաժի ենթարկվել և կգործեն օրենքին համապատասխան։ Նրա խոսքով՝ կառավարությունը բաց է երկխոսության համար։
Հիշեցնենք, որ ցույցերն Էկվադորում սկսվել են այն բանից հետո, երբ Մորենոն ստորագրել է հրաման՝ հոկտեմբերի 3-ից դիզելի և բենզինի սուբսիդիաների չեղարկման մասին։ Դրա հետևանքով վառելիքի գինը բարձրացել է։ Ցույցերի մասնակիցները պահանջում են չեղարկել հրամանը։