
Թաիլանդում 6 փիղ ընկել է ջրվեժը և սատակել՝ փորձելով միմյանց փրկել: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Պաշտոնյաները հայտնել են, որ դեպքը պատահել է, երբ փղի ձագուկը սայթաքել է Հարավային Թաիլանդի Խաո Յաի ազգային պարկում գտնվող ջրվեժից:
Երկու փղերի նկատել են մոտակա ժայռի եզրին, Թաիլանդի իշխանությունները փորձում են տեղափոխել նրանց:
Նույն ջրվեժում նմանատիպ դեպք եղել էր ևս մեկ անգամ: Ութ փղերը ընկնելով ջրվեժը սատկել էին: