Lisa.ru-ն ներկայացնում է հետաքրքիր կերպարներ փայլուն հագուստով, որոնք կօգնեն աշնանը ոճային տեսք ունենալ:
Սվիտերի հետ
Փորձեք մոնոխրոմ կերպար կառուցել փայլուն հագուստից: Փորձեք ընտրել միագույն վառ կիսաշրջազգեստ և սվիտեր, ինչպես ցուցադրված է նկարում, իսկ աքսեսուարները պետք է լինեն ավելի զուսպ:
Casual ոճի բաճկոնի հետ
Եվս մեկ հետաքրքիր աշնանային կերպար: Բաճկոնը կարող է լինել ինչպես բամբակից, այնպես էլ դենիմից:
Երկարավիզ սվիտերի հետ
Կերպարի համար որպես ֆոն ընտրեք միագույն, ցանկալի է մուգ հագուստներ և աքսեսուարներ, իսկ փայլերը կարող են լինել ցանկացած գույնի:
Սպիտակ վերնաշապիկի հետ
Այսպիսի կերպարը հարմար տարբերակ է աշխատանքի և կորպորատիվ երեկույթների համար:
Ջինսե տաբատի հետ
Ջինսե տաբատների հետ կարելի է ընտրել փայլուն երկարաճիտ կոշիկներ: Իսկ որպես աքսեսուարներ կարելի է ընտրել խոշոր ականջօղեր և վառ պայուսակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը