
Գուրգեն Դաբաղյանը Facebook-յան իր էջում հետաքրքիր գրառում է արել: «Սիրելիներս, ահա Քարդաշյանների և Քանյե Ուեսթի հետ հանդիպման տեսանյութը, որը ժամանակավոր արգելափակել էի ըստ պայմանավորվածության։ Հիմա արդեն համաձայնություն ձեռք բերվեց նորից այն հասանելի դարձնել youtube-ի իմ պաշտոնական էջում, իհարկե մի փոքր ուշացումով, ինչի համար ներողություն եմ խնդրում։ Հուսով եմ այն կհավանեք և կգնահատեք, անհամբեր կսպասեմ ձեր կարծիքներին…»,- գրել է երգիչը, տեղադրելով տեսահոլովակը: