«Մինչ օրս հիշում եմ հայաստանյան իմ առաջին այցը». Ալեքսիս Օհանյանը մասնակցեց իր «Առանց թույլտվության» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Մինչ օրս հիշում եմ հայաստանյան իմ առաջին այցը». Ալեքսիս Օհանյանը մասնակցեց իր «Առանց թույլտվության» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին

Reddit եւ Initialized Capital ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Երեւանում մասնակցել է իր «Առանց թույլտվության» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին։

Շնորհանդեսը սկսվել է Գվեն Սթեֆանիի «Hollaback girl» երգի կատարումով, որի մասին նա հիշատակում է գրքում։ Ալեքսիսը խոտովանել է, որ ոչ մի շնորհանդես իր համար այնքան կարեւոր ու գեղեցիկ չի եղել, որքան այս մեկը։

Ալեքսիսը հիշեց իր առաջին Հայաստան, նշեց, որ կինը՝ Սերենա Ուիլյամսն այս օրերին շատ զբաղված էր, բայց հույս հայտնեց, որ շուտով նրա ու փոքրիկ դստեր՝ Օլիմպիայի հետ կկարողանա Հայաստան գալ։

«Շատ կցանկանայի, իհարկե, այս ամենը ներկայացել հայերենով, բայց, ցավոք, լավ չեմ խոսում: Ես համոզված եմ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այդ ոլորտում հազարավոր տարիների ջանքերի շնորհիվ`մենք, իսկապես, առաջ ենք գնում: Այսօր աշխարհում շատ ոգեշնչված են այն ամենով, ինչ տեղի ունեցավ այստեղ անցած տարի: Մինչ այսօր մենք այնքան ձեռքբերումներ ենք ունեցել, եւ դեռ այնքան բան ենք ունենալու: Հուսով եմ` այս գիրքն էլ կլինի դրա փոքրիկ մի մասնիկը:

Մինչ օրս հիշում եմ հայաստանյան իմ առաջին այցը. դա 2010 թ-ին էր: Լավ հիշում եմ այն մարդկանց, որոնց հանդիպեցի. այքան տպավորված էի, թե որքան աշխատասեր ու նպատակասլաց են բոլորը, շատ խոստումնալից էին: Ինձ համար նաեւ շատ հուզիչ է այն ջերմ ընդունելությունը, որն ինձ ցույց եք տալիս ամեն անգամ, երբ ես այցելում եմ, շատ գնահատում եմ այդ ամենը»։

style.news.am