Ուժեղ քամու պատճառով Փոթի քաղաքում (Սամեգրելո-Զեմո Սվանեթի) վնասվել են էլեկտրահաղորդման գծերը և լարերը: Այդ մասին, ինչպես տեղեկացրել է Փոթիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Քամին պոկել է տների տանիքները և արմատահան արել ծառերը: Փոթիի քաղաքապետարանի հատուկ ծառայություններն աշխատում են անընդհատ ռեժիմով, իսկ օպերատիվ խմբերը մոնիթորինգ են իրականացնում ամողջ քաղաքում:
Քաղաքի բնակիչների մի մասը էլեկտրաէներգիա չի ստանում: Energo-ProGeorgia-ի տեղեկատվության համաձայն, հատուկ ծառայություններն աշխատում են արտակարգ ռեժիմով և մինչև օրվա վերջը կվերականգնվի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջ քաղաքում: Անբարենպաստ եղանակի պատճառած վնասը հաշվում են Փոթիի քաղաքապետարանին կից հատուկ հանձնաժողովի ներկայացուցիչները, հաղորդում է Sputnik-ը: