Քիմ Քարդաշյանի քույրը հայերեն է խոսել ռեստորանում
Advertisement 1000 x 90

Քիմ Քարդաշյանի քույրը հայերեն է խոսել ռեստորանում

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը քրոջ`Քորթնի Քարդաշյանի և երեխաների հետ երեկ ճաշել է «Լավաշ» ռեստորանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ռեստորանի տնօրեն Վանիկ Գաբրիելյանը նշեց, որ հատկապես Քորթնին շատ է զարմացրել իրենց։

«Մատուցողները հաճելիորեն զարմացել էին. Քորթնի Քարդաշյանը նրանց հետ ամբողջ ընթացքում խոսում էր հայերեն, հաղորդակցվում շատ ազատ»,– ասաց նա։

Գաբրիելյանը պատմեց նաև, որ Քարդաշյանների օգնականը ճաշից մոտ կես ժամ առաջ է կապ հաստատել ռեստորանի հետ, խնդրել ուղարկել ճաշացանկը` ծանոթանալու համար։ Քանի որ հյուրերի ժամանակը սեղմ է եղել, ուտեստները նախապես են պատվիրել։

Շատ են հավանել թփով տոլման, առանձնահատուկ գովասանքի խոսքեր են ասել ճաշացանկում նոր տեղ գտած ուտեստի՝ ընկույզով պաշտետի մասին։ Նաև կերել են հայկական խորոված, ձուկ, բրինձ։ Շատ են սիրել մատուցված տնական կոմպոտները, երեխաները հիմնականում կերել են ֆրի ու տապակած կարտոֆիլ։ Բացի պատվիրված ուտեստներից, ռեստորանում Քարդաշյանների ընտանիքին մատուցվել է նաև ղափամա՝ որպես ավանդական խոհանոցի գեղեցիկ ու համեղ ուտեստ։

Հյուրերին դուր է եկել թե՛ համը, թե՛ մատուցման ձևը։ Ռեստորանում երկար չեն մնացել, քանի որ օրակարգը խիտ է եղել, արագ ճաշել են և գնացել։

Հիշեցնենք, որ համաշխարհային աստղ Քիմ Քարդաշյանը, քույրը՝ Քորթնին, և նրանց երեխաները Հայաստան են ժամանել հոկտեմբերի 6-ին։ Քիմ Քարդաշյանի երևանյան այցելության նպատակը WCIT 2019–ին մասնակցությունն է։ Հոկտեմբերի 6-9–ն անցկացվող ՏՏ համաշխարհային համաժողովին Քիմ Քարդաշյանը մասնակցում է որպես հատուկ զեկուցող և մոդերատոր։

Այս ընթացքում Քիմն ու Քորթնին արդեն հասցրել են մկրտել իրենց երեխաներին Էջմիածնում, Քիմն արդեն հայտարարել է, որ ԱՄՆ է մեկնելու բիզնես գաղափարներով։

armeniasputnik.am