
Hayeli.am-ի հետ զրույցում քաղաքական գործիչ Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է Հայելի ակումբի դեմ ոտնձգությանը:
Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր հասել ենք «կարմիր գծին»,որը արդյունքն է երկրում ստեղծված մթնոլորտի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին մի խումբ երիտասարդներ գնացել են «Հայելի» մամուլի ակումբ և նույն տարածքում գտնվող «Hayeli.am» կայքի խմբագրություն, ձվեր են նետել և «դատապարտող» պաստառներ փակցրել լրատվամիջոցի պատի ու փակ մուտքի դռան վրա։ Նրանք հայտարարել են, որ եթե խմբագրությունը բաց լիներ, նույնը կանեին ներսում։