Քիմ Քարդաշյանը մեկնել է Հայաստանից
Advertisement 1000 x 90

Քիմ Քարդաշյանը մեկնել է Հայաստանից

Իրապատում շոուի աստղ, գործարար, հիասքանչ Քիմ Քարդաշյանը լքում է Հայաստանը։ Հիշեցնենք՝ նա հայրենիք էր եկել WCIT համաշխարհային համաժողովի շրջանակներում։

Քիմը ժամանել է հոկտեմբերի 6-ին՝ ուշ երեկոյան քրոջ՝ Քորթնիի ու երեխաների հետ, որոնց այցի արդեն հաջորդ օրը մկրտել է հայ առաքելական եկեղեցում։ Մկրտել են նաեւ Քիմին, որին տվել են Հեղինե անունը։

Բացի WCIT-ից՝ նա հանդիպումների ու այցերի իր ծրագիրն ուներ, եւ այդ ամբողջ ընթացքում մենք փորձել ենք առավելագույնս մանրամասն լուսաբանել նրա այցը Հայաստան։ Չէ որ, Քիմը այս երկրի համար նշանակալի մարդ է, նրա այցի համար միշտ ուրախ են եւ սպասում են։ Եվ ոչ միայն նրան, այլեւ Քարդաշյանների ամբողջ ընտանիքին։

Վստահ ենք՝ Քիմը էլի կգա Հայաստան եւ հավանաբար հերթական հետաքրքիր առաքելությամբ. նա բազմաթիվ ծրագրեր ու գաղափարներ ունի, որոնց մասին հայտնել է այցի ընթացքում։ Բացի այդ՝ նա անհավանական գրավիչ է, բարյացակամ թե երկրպագուների, թե պաշտոնատար, թե WCIT մասնակիցների, թե մեր՝ լրագրողների նկատմամբ։ Մինչ հանդիպում, Քիմ։

style.news.am