«Հայաստան» առողջարանի տարածքում տղամարդ է կախվել
Advertisement 1000 x 90

«Հայաստան» առողջարանի տարածքում տղամարդ է կախվել

Երեկ` հոկտեմբերի 9–ին, սարսափելի դեպք է տեղի ունեցել Վանաձորում։ Չգործող «Հայաստան» առողջարանային համալիրի կիսաքանդ շինությունների մոտով անցնողներից մեկը տեսել է, որ պատից տղամարդու դի է կախված։

Նա այդ մասին անմիջապես տեղեկացրել է իրավապահներին։ Ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների՝ ինքնասպանություն գործած տղամարդն ապրում էր Վանաձորում և 48 տարեկան էր։

Այս պահին ինքնասպանություն գործելու պատճառների վերաբերյալ որևէ հստակ վարկած չի շրջանառվում։

Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները։

armeniasputnik.am