Անձրևը մեկ օրով «կներխուժի» Հայաստան. եղանակի տեսություն
Advertisement 1000 x 90

Անձրևը մեկ օրով «կներխուժի» Հայաստան. եղանակի տեսություն

Առաջիկա երկու օրերին ` հոկտեմբերի 10-ին ու 11-ին, Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

«Հոկտեմբերի 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում անձրև կտեղա, որը կուղեկցվի ամպրոպով։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 15-20 մ/վ–ի»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հոկտեմբերի 13–ին ու 14-ին կրկին անձրև չի գա։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի 26-28 աստիճան տաքության սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +11 աստիճան։



Նման նյութեր