Նորարար տեխնոլոգիաներն ու բիզնեսի զարգացումը.Կոկա-Կոլա Հելլենիկն իր փորձով կիսվել է WCIT-2019-ին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նորարար տեխնոլոգիաներն ու բիզնեսի զարգացումը.Կոկա-Կոլա Հելլենիկն իր փորձով կիսվել է WCIT-2019-ին

«Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերությունը մասնակցել է Երևանում անցկացվող 23-րդ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ WCIT-ին:

«Կոկա-Կոլա Ընկերությունը» աջակցել է համաժողովի կազմակերպման աշխատանքներին, ներկայացրել կայուն զարգացման մոտեցումները, իսկ «Կոկա-Կոլա Հելլենիկ» Խմբի Ռազմավարության, նորարարության և առևտրային լուծումների գծով տնօրեն Գալիպ Օնարը՝ համալրել WCIT-2019-ի շրջանակում անցկացվող թեմատիկ նիստերի խոսնակների թիմը: «Business interrupted»՝ բիզնեսում նորարար տեխնոլոգիաների կիրառման և ընկերությունների զարգացման համար դրանց կարևորությանն անդրադարձող քննարկման ժամանակ Գալիպ Օնարը խոսել է Կոկա-Կոլա Համակարգի ընկերություններում կիրառվող նորարար լուծումների, նպատակների, հնարավորությունների մասին:

«Տեխնոլոգիաների կիրառումն այսօր անհարժեշտ է յուրաքանչյուր ընկերությանը՝ անկախ ոլորտից: Մենք ձգտում ենք տեխնոլոգիական նորարարություններն ու դրանց  առավելությունները հասանելի դարձնել մեր սպառողների համար: Նորարարությունը մեր շարժիչ ուժն է: Նորարար լուծումնմերը խթանում են բիզնեսը: Մրցակցային լինելու համար պետք է հետևել տեխնոլոգիաների զարգացմանը, դիտարկել նորարար գաղափարներ և բարձրացնել դրանց ներկայությունը մեր շուկաներում», նշել է Գալիպ Օնարը: