«Նման է Էմիին, բայց ավելի սիրուն է». Տաթև Կարապետյանի լուսանկարը քննարկման թեմա է դարձել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Նման է Էմիին, բայց ավելի սիրուն է». Տաթև Կարապետյանի լուսանկարը քննարկման թեմա է դարձել

Ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթևիկ Կարապետյանը, մարդկանց զարմացրել է հանրահայտ երգչուհի Էմի Ուայնհաուսի հետ նմանությամբ։

Նա Instagram–ի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել. «Ես այսպիսին էի 4 տարի առաջ»։

View this post on Instagram

4 years ago I was … ?

A post shared by TATA.S.KARAPETIAN (@tatakey) on

Օգտատերերն անմիջապես արձագանքել են այս լուսանկարին։ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի ու RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը գրել է. «Էմի Ուայնհաուս, միայն թե ավելի գեղեցիկ»։

Ֆիլիպ Կիրկորովը նույնպես մեկնաբանել է լուսանկարը։ «Հոլիվուդյան աստղ»,– գրել է նա։

Ուայնհաուսի հետ նմանությունը նկատել են նաև մյուսները։ «Ինձ թվաց` Ուայնհաուսն է», «Չճանաչեցի, կարծեցի` Էմին է», «Անհավանական նմանություն»,– գրել են օգտատերերը։

Նշենք, որ Սամվել Կարապետյանի դուստրն ընդգրկվել է ՌԴ–ի լավագույն երիտասարդ ղեկավարների 100-յակում։

armeniasputnik.am