Կուբայի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։
Կուբայի նախագահ է ընտրվել պետխորհրդի նախագահ Միգել Դիաս Կանելին, իսկ փոխնախագահ՝ Սալվադոր Վալդեսը: Նախագահական ընտրություններում առաջադրվել էր 17 թեկնածու։
Կուբայի նախագահին ընտրում են 5 տարին մեկ։ Նախագահը կարող է պաշտոնավարել ոչ ավելի, քան երկու ժամկետ։