Աշխաբադում սկսվել է ԱՊՀ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը
Advertisement 1000 x 90

Աշխաբադում սկսվել է ԱՊՀ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին սկսվել է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով, որին մասնակցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս ձեւաչափով պետությունների ղեկավարները կարծարծեն ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացման հրատապ հարցերը, կներկայացնեն ապագա խնդիրների իրենց տեսլականը:

Սպասվում է, որ խորհրդի ներկայիս նիստի ընթացքում կքննարկվի ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւի լիազորությունների ժամկետը եւս երեք տարով երկարաձգելու հարցը: Նաեւ պետք է լուծվի 2020 թվականին ԱՊՀ-ում նախագահության հարցը: Բացի այդ, կքննարկվի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի անցկացման հարցը: Այս կետը նախնական կարգով համաձայնեցված է. նիստը նախատեսված է հաջորդ տարվա հոկտեմբերի 16-ին Տաշքենդում: