
Ինչպես գրում է tert.am-ը, ՌԴ շոու-բիզնեսի ներկայացուցիչ, ռեփեր Տիմատին շուտով երկրորդ անգամ հայրիկ կդառնա: Սակայն շատերին հետաքրքրում է՝ ինչ հարաբերությունների մեջ են գտնվում ռեփերն ու նրա ընկերուհին՝ մոդել Անաստասիա Ռեշետովան, գրում է woman.ru-ն:
Հղիության 9-րդ ամսում գտնվող Ռեշետովան որոշել է տալ այդ հարցի պատասխանը: Նրա հետևորդներից մեկը հետաքրքրվել է, թե արդյոք հայտնի զույգը գրանցել է իր ամուսնությունը, Ռեշետովան շատ հակիրճ ու հստակ պատասխան է տվել՝ «Ամուսնացած» (ռուսերեն ձևակերպումը՝ «ЗА мужем»):
Նա նաև պատմել է իր հղիության մասին՝ ասելով, որ արդեն շատ դժվար է շնչում և դժվարությամբ է վեր կենում անկողնուց:
«Սակայն գլխավորն այն է՝ հանուն ինչի՞ ենք այս ամենին դիմանում»,- խոստովանել է մոդելը: