
Ուժային եռամարտի փաուերլիֆթինգի աշխարհի կրկնակի չեմպիոն, «Դյուցազնագիրք» Հայաստանի ռեկորդների ու ռեկորդակիրների գրքի կրկնակի ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը հոկտեբերի 11-ին հերթական ռեկորդ է սահմանել:
«Հարավկովկասյան երկաթուղի» Սևան կայարանում նա միջնամատով տեղաշարժել և 3 մետր քաշել է 23 տոննա քաշով բեռնատար վագոն:
Ռեկորդի սահմանմանը և բոլոր պայմանների պահպանմանը հետևում էր հատուկ հանձնաժողովը, որը և գրանցեց արդյունքը: