Օրվա կադր. Հանուն չծնված աղջիկների. «Մայր Հայաստանը» կարմիր է «հագել»
Advertisement 1000 x 90

Օրվա կադր. Հանուն չծնված աղջիկների. «Մայր Հայաստանը» կարմիր է «հագել»

Հայաստանում նշել են աղջիկ երեխաների միջազգային օրը և մարդկանց ուշադրությունը հրավիրել սելեկտիվ աբորտների վրա։ Վերջին 25 տարում Հայաստանում 40.000 աղջիկ լույս աշխարհ չի եկել։

«Բավական է» նախաձեռնության հեղինակները Երևանի «Հաղթանակ» զբոսայգում գտնվող «Մայր Հայաստան» հուշարձանը մեկ ժամով կարմիր լույսով են պատել, որպեսզի մարդկանց ուշադրությունը հրավիրեն այս գլոբալ խնդրի վրա։ Եվ, չնայած, մենք ապրում ենք XXI դարում,  սակայն որոշ ընտանիքներ դեռ նախընտրում են տղաների ծնունդը` որպես գենի կրողներ:

armeniasputnik.am