Այսօր Հայոց Եկեղեցին նշում է Ս. Թարգմանիչ վարդապետների տոնը: Նրանք Ս. Մեսրոպի և Ս. Սահակի առաջնորդությամբ մի խումբ նվիրյալներ էին, ովքեր շրջեցին մեր պատմության ընթացքը՝ իրենց նախանձախնդրությամբ, հայրենասիրությամբ և աստվածսիրությամբ օրինակ դառնալով մեզ համար:
Իրականում Ս. Թարգմանչաց տոնը քրիստոնեական մեր ինքնության, ազգային մտածողության ու գիտակցության տոնն է` սիրելու մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ, ԱՌԱՔԵԼԱՀԱՍՏԱՏ Ս. ԵԿԵՂԵՑԻՆ, անաղարտ պահելու ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ և հավատարիմ մնալու մեր ՆԱԽՆԻՆԵՐԻ ՀԱՎԱՏՔԻՆ ու ԱԶԳԱՅԻՆ ՀՈԳԵԿԵՐՏՎԱԾՔԻՆ: Ս. Թարգմանչաց տոնի խորհուրդն իր բովանդակությամբ և նշանակությամբ կարևոր է հատկապես մեր օրերում, երբ կանգնած ենք բազում մարտահրավերների առաջ, որոնց պատասխանները կարող ենք գտնել Ս. Թարգմանիչների սխրանքի մեջ:
Թող Ս. Թարգմանիչների բարեխոսությունը և աներեր հավատքը միշտ ուղեկից լինեն մեզ:
Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանի ֆեյսբուքյան էջից: