Եթե ինձ ուղղվեր Նժդեհի մասին Իլհամի խոսքը՝ կասեի.
«Մենք Նժդեհին մեծարում ենք ոչ թե նրա համար, որ ինքը համագործակցել է նացիստների հետ, այլ որովհետև մեր հայրենիքի հարավային հատվածը պահպանել է մեզ համար՝ կռիվ տալով կովկասյան թաթարների և կարմիր բանակի ջոկատների դեմ: Եթե չլիներ Նժդեհը և նրա կենաց-մահու պատերազմը, ապա մենք այսօր ոչ միայն չէինք ունենա մեր պատմական տարածքներից Զանգեզուրը, այլև հարավից շրջապատված կլինեինք թյուրքախոս Թուրքիայով և Ադրբեջանով: Կարծում եմ, որ դա բավարար է, որպեսզի մեր երկրի նախկին իշխանությունը հարգեր նրա հիշատակը՝ քաղաքի կենտրոնում կանգնեցնելով նրա արձանը: Ինչ մնում է նացիստների հետ նրա համագործակցությանը, ապա բոլշևիկների և թուրքերի համագործակցությունը, որի պատճառով մեր երկիրը զրկվեց ցարիզմի օրոք ռուս զինվորների և հայ կամավորների արյան գնով ձեռք բերված մեր հայրենիքի պատմական տարածքների մեծ մասից, նրան մղեց օժանդակություն փնտրել բոլշևիկների թշնամու մոտ, ինչը բնականաբար մենք չենք ողջունում, քանի որ Հայենական մեծ պատերազմում հայ ժողովուրդը հսկայական զոհեր է տվել՝ ի տարբերություն ադրբեջանցիների. թվերը թե՛ բացարձակ և թե տոկոսային հարաբերակցությամբ կարող ենք ճշտել պատմաբաններից՝ եթե լինի դրա կարիքը: Սա է օբյեկտիվ իրականությունը»:
Եթե ես չկարողանայի այս մտքերը ձևակերպել ռուսերենով, ապա ներողություն կխնդրեի սեղանի շուրջը նստածներից, ասելով, որ ես չեմ ավարտել մոսկովյան լավագույն բուհերից մեկը և այդ պատճառով ստիպված եմ մտքերս արտահայտել իմ մայրենի լեզվով՝ խնդրելով թարգմանչի օգնությունը:
Վախթանգ Սիրադեղյանի ֆեյսբուքյան էջից: