Հարսանիքներ կազմակերպող 51-ամյա բրիտանացին մահացել է անչափ կծու ձկան կարկանդակ ուտելուց հետո, որն ուժեղ այրել է նրա կոկորդը՝ առաջացնելով շնչուղիների այտուց, փոխանցում է FoxNews-ը:
Դարրեն Հիքին ձկան կարկանդակը համտեսել էր հարսանիքի ժամանակ: Այրվածքի ցավը կաթված տարած Հիքիին ստիպել է բժշկական օգնության համար դիմել անհետաձգելի օգնության բաժանմունք: Նրան տուն են ուղարկել ացետամինոֆենով և ասել, որ ցավի սաստկանալու դեպքում վերադառնա:
Այդ երեկո նրա գործընկերը լսել է, թե Հիքին ինչպես է «խռխռում» և տեսել է, որ նա շնչահեղձ է լինում:
Հիքիին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Բոլթոնի Թագավորական հիվանդանոց, որտեղ նույն երեկոյան կեսգիշերն անց հայտարարվել է, որ նա մահացած է: Նրա մահը վրա էր հասել տորթը համտեսելուց հետո գրեթե 12 ժամ անց:
Վերջերս կատարված մահվան քննությամբ պարզվել է, որ կոկորդի այրվածքներն առաջացրել են ուժգին ցավ և ուռածություն: Նրա շնչուղիների այտուցը վերջնարդյունքում նրան զրկել է շնչելու և կլլելու հնարավորությունից: