Վահե Մակարյանի գրառումը.
«Շուրջ 100 հազար դոլար՝ վարչապետի դարակազմիկ մտքերը գովազդելու համար, շուրջ 400 հազար դոլար՝ վարչապետի օդանավի և ԱՄՆ-ում միտինգ անելու համար, չհաշված՝ մնացած ծախսերը, որ դեռ չեն ուզում հրապարակել, շուրջ 2 մլն դոլար՝ վարչապետի առանձնատան վերանորոգման համար, տասնյակ հազարավոր դոլարներ՝ անիմաստ գործուղումների, ճամպրուկներով փողոցում մնալու և եվրոպաներում մանկամիտ սելֆիներ անելու համար ու էսպես շարունակ․․․
Հիմա հարց՝ բյուջեն թալանելը պոզով-պոչո՞վ ա լինում, թե՞ սելֆիի ձողիկով։ Իհարկե, դուք կարող եք ըստ ճաշակի ուտել բյուջեն, ժողովրդի հարկերից գոյացած բյուջեն ա՝ ինչ կուզեք կանեք, ուղղակի հիշեք, որ եթե դուք տարիուկես է՝ չեք կարողանում ապացուցել, ասենք, Քոչարյանի «թալանած» միլիարդները կամ Սաշիկի փայ մտած 50/50-ները, էլ չենք խոսում ձեր կնքահայր ՀՀՇ-ականների բացահայտ թալանի մասին, ապա ձեր դեպքում, երբ մի օր նորմալ իրավապահ համակարգ ունենանք, շատ ավելի հեշտ է լինելու ապացուցել, թե ոնց եք մսխել բյուջեի միջոցները․․․ դուք ամեն ինչ անում եք բացահայտ ու փաստաթղթավորված…
Դրա համար մաքսիմալ ուժեղացրեք դիկտատուրան, որ որքան հնարավոր է՝ ուշ կանգնեք պատասխանատվության առջև։
#Ընկեր_Նապոլեոնը_միշտ_չէ_որ_ճիշտ_է
#Անասնաֆերմա_Forever
#Անասունը_չպետք_է_ալկոհոլ_օգագործի_չափից_ավելի»