Լավատես եք, թե հոռետես: Ինչ եք տեսնում լուսանկարում՝ գանգ, թե կանանց:
Գանգ: Ռեալիստ եք: Չեք հավատում դրական և բացասական մտածողությանը, հավատում եք իրականությանը, որը կա այստեղ և այս պահին: Միշտ տեսնում եք ամեն բանի դրական և բացասական կողմերը՝ մտածելով իրադարձությունների զարգացման տարբերակների մասին, կանխատեսելով առավել հավանական տարբերակները:
Մարդիկ կարող են կարծել, թե ցինիկ եք, բայց իրականում ռեալիստ եք: Պարզապես միշտ ասում եք այն, ինչ մտածում եք, սթափ եք գնահատում իրավիճակը:
Կանայք: Լավատես եք: Ուրախ եք, գիտեք, որ կաշխատեք՝ լավագույնին հասնելու համար: Միշտ տեսնում եք կյանքի վառ կողմը, դրական մտածողություն ունեք: Վստահ եք, որ անկախ նրանից՝ ինչ է ձեզ հետ կատարվում, միշտ պետք է գոհ և երջանիկ լինեք: Նույնիսկ վատ օրերին հավատում եք, որ ամեն ինչ լավ կլինի: Կարող եք հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Նույնիսկ, երբ կյանքն անտանելի դժվար է դառնում, չեք հանձնվում: Ուժեղ բնավորություն ունեք:
Նյութը brainum.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը