
Ռուսաստանի Տյումենի շրջանի Բորովսկի գյուղում աշակերտները նկարահանել են, թե ինչպես է Կյանքի անվտանգության հիմունքների (ОБЖ) ուսուցիչը, Վիկտոր Սադլինսկին, քաշքում դպրոցականներին և նրանց վրա բղավում:
«Միթե ****** երկար ժամանակ ոչ ոքի չի ծեծել: Ես կծեծեմ»,-տեսանյութում լսվում են ուսուցչի խոսքերը:
Թիվ 2 դպրոցում այս տեսանյութը դեռ չեն մեկնաբանել, նշել են, որ տնօրենը տեղում չէր:
Տյումենի շրջանի կրթության վարչությունը հրապարակել է պաշտոնական մեկնաբանություն, որում նշվում է, որ դեպքի հետաքննություն է ընթանում, և որ հոգեբանը և ուսուցիչը կաշխատեն աշակերտների հետ, հայտնում է 72.ru-ն:
Հետաքննության ընթացքում ուսուցիչը հեռացվել է աշխատանքից: